Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:53 05-10-2025

Թեև Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է, Բաքուն դրա նկատմամբ պահանջ չի ներկայացնում. անդրադարձ՝ Ոսկանյանի գրառմանը

Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

«Մեր այս երգը Հայաստանի դեմ է. տագնապած կոչ Ոսկանյանից» ճչացող վերնագրով գրվածքի տարածմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան անդրադարձել է նվաստիս գրառմանը, որում անդրադարձ էի կատարել (https://t.me/vardan_voskanyan/1379), այսպես կոչված, «Զանգեզուր» երգին, որն այս վարչախմբի ծավալապաշտության հակահայկական դրսևորումներից է։

Հին առած կա՝ «Էշն ինչքան էլ Երուսաղեմ մտնի, մահտեսի չի դառնա»։ Հիմա սրանցն է. փորձելով պնդել, թե այս «երգ» կոչեցյալը ստեղծվել է զուտ ինչ-որ ՀԿ-ի կողմից «հայտնի» արվեստագետ կոչեցյալների նախաձեռնությամբ, սրանք զետեղել են «երգի» հղումը, որը տանում է Բաքվի «ՀԿ-ներին աջակցության պետական գործակալության» էջ, որի միջոցներով և օժանդակությամբ էլ ստեղծվել է այս «գլուխգործոցը»։

Բայց գրվածքի ամփոփումն է «հզոր»՝
«Հատկապես պետք է ընդգծել, որ թեև Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է համարվում, պաշտոնական Բաքուն միջազգային իրավունքի տեսանկյունից դրա նկատմամբ պահանջ չի ներկայացնում։ Ադրբեջանը պարզապես ձեռք է բերել Զանգեզուրի միջանցքը՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը