Ներքին 2 տարի առաջ - 23:56 27-08-2024

Գերությունից վերադարձած Գագիկ Ոսկանյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանյանի՝ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո հայտնվելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները շուրջ մեկ տարի չեն կողմնորոշվում՝ դատավարական ինչ կարգավիճակ տալ նրան։

Հիշեցնենք, որ վարժական հավաքներին մեկնած զինծառայող, շարքային Գագիկ Ոսկանյանի գերեվարման մասին հայտնի է դարձել 2023 օգոստոսի 16-ին։ Վարկածները տարբեր էին, այդ թվում՝ մարտական դիրքն ինքնակամ լքելու վարկածը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարների համաձայն՝ պահեստազորայինը եղել է իր զրահաբաճկոնով ու իրեն ամրակցված ինքնաձիգով։ Ոսկանյանի՝ գերության մեջ հայտնվելու դեպքով վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔԿ-ում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: ՔԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նույն օրը, ավելի ուշ, ժամը 11․25-ի սահմաններում, տեսադիտակման կետից դիտարկվել է, որ Գ․ Ոսկանյանին հակառակորդի մարտական դիրքին հարող, Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքից ադրբեջանական զինծառայողները գերեվարել են: Ոսկանյանն ադրբեջանական գերության մեջ դատապարտվել էր 18 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 2023թ․ դեկտեմբերի 13-ին, հայրենադարձվել գերության մեջ գտնվող ևս 31 հայի հետ միասին։ Գագիկ Ոսկանյանի դատավարական կարգավիճակը, սակայն, առ այս պահը պարզ չէ, ավելին, առ այս պահը հայտնի չէ, թե ի վերջո՝ ինչ հանգամանքներում է Ոսկանյանը հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնից հայտնել են, որ քննվող թիվ 91177723 քրեական վարույթով Գագիկ Ոսկայնաը թե՛ տուժողի, թե՛ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։

«Ինչ վերաբերում է Գագիկ Աշոտի Ոսկանյանի կողմից մարտական դիրքը թողնելուն և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու ու գերեվարվելու հանգամանքին, ապա նշված հանգամանքը ստուգելու ուղղությամբ և նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, մասնավորապես՝ նրա կողմից օբյեկտիվ իրականությունը և նրա հետ կատարվող գործողությունների բնույթն ու նշանակությունը ճիշտ ընկալելու և քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ հարցեր պարզելու համար նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ կից դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին»,- նշել է ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Ռ․ Բադեյանը՝ հավելելով, որ դեռևս չի ստացվել նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ