Ներքին 1 տարի առաջ - 21:00 04-10-2025

Ց տեսություն. Իշխանությունը որպես հավատքի ձև․ քաղաքականն ընդդեմ կրոնականի

Իշխանությունը միշտ էլ ունեցել է հավատքի բնույթ։ Այն երբեք ամբողջությամբ չի հիմնվել միայն հարկադրանքի, օրենքի կամ վարչական վերահսկողության վրա։ Ոչ մի իշխանություն երկար չի դիմանում, եթե իրեն չեն հավատում։ Այդ հավատքը՝ գիտակցված թե անգիտակցական, դառնում է քաղաքական համակարգի հոգևոր հենարանը։ Եթե կրոնական հավատքը կապված է աստվածայինի հետ, ապա քաղաքական հավատքը կապված է մարդկայինի՝ պետության, առաջնորդի կամ գաղափարի հետ։ Բայց մեխանիզմները նույնն են․ խորհրդանիշներ, արարողություններ, լեզվի սրբացում, և «հերետիկոսների»՝ այլախոհների, մերժում։

Ժամանակակից պետություններում իշխանությունը հաճախ ձևավորում է իր սեփական «եկեղեցին»՝ քարոզչական հարթակներով, խորհրդանշական լեզվով և ծեսերով։ Դրանք նույնքան հուզական են, որքան կրոնական ծեսերը։ Օրինակ՝ առաջնորդի կերպարը դառնում է սրբապատկեր, նրա խոսքերը՝ դավանանք, իսկ իշխանության քննադատությունը՝ մեղք։ Քաղաքացին ոչ թե մտածում է, այլ հավատում է, ոչ թե պահանջում է հաշվետվություն, այլ պաշտում կամ ատում։ Քաղաքական հավատքն այստեղ դառնում է հույզերի համակարգ, ոչ թե գաղափարների դաշտ։

Հայաստանի ներկա իրականությունը նույնպես ցույց է տալիս, թե որքան խորը է քաղաքական հավատքի այս տարրը։ Տարիներ շարունակ ձևավորվել է իշխանության մի տեսակ հավատացյալ զանգված, որի համար քաղաքականությունը բարոյական կատեգորիա չէ, այլ կրոնական պատկանելիություն։ Երբ մարդիկ ասում են՝ «մենք հավատում ենք այս առաջնորդին», դա բառացիորեն կրոնական արտահայտություն է։ Այդ հավատքը հաճախ ուժեղ է նույնիսկ փաստերից ու փորձառությունից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը