«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կառույցի նախկին ղեկավարներին մեղադրել է հավելագրումների մեջ։
«ՀԷՑ-ի ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զորամասի հաշվին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` հավելագրումներն արձանագրվել են ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում հասցեական ստուգայցերի արդյունքում։