Մամուլ 1 տարի առաջ - 08:05 02-08-2025

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատում է ՀՀ բոլոր քաղաքների ՀԷՑ ղեկավարներին․ գրեթե բոլոր մարզերի խոշորացված համայնքների ՀԷՑ-ի ղեկավարներին արդեն ասվել է, որ դիմում գրեն ու հեռանան: Իսկ մնալու պայմանն այն է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք պետք է աշխատեն իշխանությունների հետ․ եթե մերժում են, պետք է ազատման դիմում գրեն: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից, ով մեր հայտնածին արձագանքեց․ «Անհեթեթություն է։ Որպես կանոն՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս ողջ գործընթացի մեջ իրենց չեն տեսնում, կամ գուցե նախորդ շրջափուլում այդքան էլ ազնիվ չեն եղել իրենց գործատուի, ապա նաեւ՝ պետության հետ, եւ ես իրենց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս շրջափուլում, կամ պարզապես իմ լիազորությունների շրջանակում, ելնելով աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններից, անվստահություն եմ հայտնում։ Ամենն արվում է Աշխատանքային օրենսգրքի՝ «ՓԲԸ-ների մասին» ՀՀ օրենքի եւ բարոյական չգրված նորմերի շրջանակներում»,-եզրափակեց Պետրոսյանը»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի