Սպորտ 1 տարի առաջ - 20:43 02-10-2025

Հունգարիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը:

Դարպասապահներ. Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Սապանոշ («Պուշկաշ Ակադեմիա»), Բալաժ Տոտ («Բլեքբեռն»)։

Պաշտպաններ. Բոտոնդ Բալոգ («Կոջաելիսպոր»), Մարտոն Դարդայ («Հերտա»), Միլոշ Կերկեզ («Լիվերպուլ»), Աթիլա Մոչի («Ռիեզսպոր»), Լոիկ Նեգո («Հավր»), Վիլի Օրբան («Լայպցիգ»), Աթիլա Օսվատ («Պակշ»), Աթիլա Սալայ («Կասիմփաշա»)։

Կիսապաշտպաններ. Բենդեգուզ Բոլա («Ռապիդ Վիեննա»), Արոն Չոնգվի (ԱԻԿ), Ժոլտ Նադ («Պուշկաշ Ակադեմիա»), Բենցե Էտվյոշ, Ալեքս Տոտ (երկուսն էլ` «Ֆերենցվարոշ»), Անդրաշ Շաֆեր («Ունիոն Բեռլին»), Կալում Սթայլզ («Վեսթ Բրոմվիչ»), Դոմինիկ Սոբոսլայ («Լիվերպուլ»), Միլան Վիտալիս («Դյոր»)։

Հարձակվողներ. Ժոմբոր Գրուբոր, Բառնաբաշ Վարգա (երկուսն էլ` «Ֆերենցվարոշ»), Դանիել Լուկաչ («Պուշկաշ Ակադեմիա»), Ռայմունդ Մոլնար («Պոգոն Շեցին»), Ռոլանդ Շալայ («Գալաթասարայ»), Բարնա Տոտ («Պակշ»)։

Հունգարիայի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կմրցի Հայաստանի ընտրանու դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ։

Հունգարացիների հարձակվողներ Բառնաբաշ Վարգան և Ռոլանդ Շալայը որակազրկման պատճառով բաց կթողնեն Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը։

F խմբի առաջատարը 6 միավորով Պորտուգալիայի հավաքականն է, Հայաստանի ընտրանին 3 միավորով երկրորդն է, Հունգարիան ու Իռլանդիան 1-ական միավոր են վաստակել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ