Oragir.News-ն ահազանգ է ստացել Երևանի Զաքյան 5 հասցեի բնակիչներից։ Նրանց խոսքով՝ շենքի դիմաց տեղադրվել է ցուցանակ հետևյալ գրությամբ․ «Մուտքը արգելված է, բացի ԱՆ և ԿԳՄՍ նախարարությունների աշխատակիցներից»։
Ահազանգող բնակիչը նշել է, որ այդ պատճառով իրենք չեն կարողանում մուտք գործել սեփական շենքի տարածք։
Oragir.News-ն այցելեց տարածք և զրուցեց քաղաքացիների հետ։ Շատերը նշեցին, որ շենքի բնակիչ չեն կամ պարզապես հյուրեր են։ Միայն մեկ քաղաքացի անդրադարձավ խնդրին՝ շեշտելով, որ հարցը թյուրըմբռնման հետևանք է.
«Էս ցուցանակը բնակիչներին չի վերաբերում։ Սա Արդարադատության նախարարության աշխատողների համար է տեղադրված։ Բնակիչները կարող են կանգնել իրենց տարածքում, այդ հարցը խնդիր չի։ Պարզապես ցուցանակը սխալ տեղում է դրվել ու անգրագետ ձևով է հավաքված, դրա համար մարդիկ շփոթում են։ Ես որևէ բողոք բնակիչներից չեմ լսել։ Եթե բողոք էլ կա, ապա կարող է ուրիշ մեքենաների հետ կապված լինել, ոչ թե շենքի բնակիչների»։
Մանրամասները՝ տեսանյութում։