Ուղիղ եթեր
Մամուլ 8 ամիս առաջ - 08:01 01-10-2025

Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել. Հրապարակ

Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր «Հայաստան» դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները: Սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի՝ իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար: 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած եւ ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն, եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց՝ եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ «Մարուքյանը Նիկոլ 2» է, ինչո՞ւ պիտի ինքը վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին:

Նախօրեին երեւանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան