Արտաքին 5 տարի առաջ - 20:37 19-05-2021

Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

ԻՆչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։

«S7» ավիաընկերությունը չեղարկել էր ամբողջությամբ ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրել տոմսերի վաճառքը։

Ռուսական խոշորագույն «Aeroflot» ավիաընկերությունն էլ հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։

Թուրք պաշտոնյաները բանակցությունների միջոցով հույս ունեին չեղարկել տալ այդ որոշումները, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ որոշումները ռուսական կողմը անփոփոխ կթողնի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու