Արմեն Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հուշագրերի իրագործման ընթացքը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված գործակցության հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը:
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: