Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:33 30-09-2025

Ընդունվել է ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցը

Սեպտեմբերի 26-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ անդամ պետությունների կողմից 2025 թ. մայիսի 1-ին՝ ՀՊԴ աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանում կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը: ՀՀ-ն վերահաստատել է իր հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առնչությամբ՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ՀՊԴ հանձնարարականների ու իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների բնագավառներին:

Հայաստանի ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը և վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ