Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 29-09-2025

Ոնց կարելի է ոգևորվել մի մարդու վստահությունից, ով միշտ պատրաստ է թիկունքից խփել․ հարցում

«Իմ և Էրդողանի միջև վստահության մակարդակն անընդհատ աճում է». ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից այսպես գնահատեց Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը:

Նա Անկարայի հետ երկխոսությունը որակեց աննախադեպ և դրական, իսկ Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպումները՝ կանոնավոր։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ դա մոտ ապագայում դրական արդյունքներ կտա, այն է` դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի լիակատար բացում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ ոգևորո՞ւմ է այն փաստը, որ Փաշինյանի և Էդողանի միջև վստահությունն անընդհատ աճում է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դրանում ոչ մի ոգևորող հանգամանք չկա, որոշներն էլ դրական արտահայտվեցին։

«Խնդրում եմ էլի Փաշինյանի անունը մի տվեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի կարելի վստահել մի անձնավորություն, որը միշտ պատրաստ է թիկուքից հարվածել։ «Մի տեղ, որ դարերով էկած պատմությունն ասում է էն մասին, որ վստահել չի կարելի նման անձնավորություն, որ միշտ պատրաստ է թիկունքից խփել, դա ինձ ապացուցում է, որ չի կարելի։ Դա Փաշինյանի ուղեղն ա, նրա անձնական գործն է։ Մենք չենք կարող մտնել նրա ուղեղի մեջ, ասենք՝ էսպես մի արա, էս քայլը արա»,- նշեց նա։

«Ես ընդհանրապես մուսուլման ազգին չեմ սիրում, դա կլինի Էրդողանը, թե ով»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից