Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:22 27-03-2023

Եկեք մենք էլ նույնը անենք ծիրանենու հետ. Ավինյանը ոգևորվել է

Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնը՝ դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որոշեց ճապոներենով ողջունել՝ «կոնիչիուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք» և խնդրեց ներկայացնել, թե ինչ փուլում է ծառերի փոխարինման ծրագիրը։

Հիշեցնենք, որ Արմեն Բեգոյանը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ Կասկադի տարածքի թեղիներն ու հացենիները կտրելու և դրանց փոխարեն ճապոնական սակուրաներ տնկելու ժամանակ։

Այսօրվա խորհրդակցության ժամանակ Բեգոյանը պարզաբանեց, թե ինչու են ընտրվել հենց սակուրա տեսակի տնկիները՝ կտրված թեղիների ու հացենիների փոխարեն։

«Նախ մայթը այդտեղ բնաբաժանից մինչև շենքի պատ, 1 մետր է, շատ նեղ է։ Բացի այդ մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մարդկանց լույսը չփակելու համար և այլն։ Աղմուկ բարձրացրած անձանց կողմից առաջարկված ծառերը մեծ սաղարթ ունեին, նախ չէին տեղավորվի և մի քանի տարի անց իրենց հզոր արմատային համակարգով համ կքանդեին շենքի հիմքը, համ էլ կփակեին քաղաքացիների լույսը»,- ասաց Բեգոյանը։

Նա ասաց, որ այն փողոցում, որտեղ տնկվելու են սակուրաներ, շարունակվող փողոցում արդեն 10 տարի է՝ տնված են սակուրաներ և նաև դրանով է պայմանավորված այդ ծառատեսակի ընտրությունը։

«Այդ ծառերով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել ու տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։ Հաջորդ պատճառն այն է, որ այդտեղ տեղադրված է Թամանյանի արձանը։ Նա վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է ու քանի որ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են, նաև դա է դրդապատճառ հանդիսացել»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը՝ հավելելով, որ սակուրաներն ավելի երկար են ապրում, քան թեղիները, ինչը նույնպես շատ կարևոր է:

Տիգրան Ավինյանը նախ մեկ անգամ ևս հետաքրքրվեց, թե նախատեսված 2500 ծառի մեջ սակուրաները քանիսն են։ Ի պատասխան նշվեց, որ 150-ն են։

Այնուհետև Ավինյանը հավելեց, որ սակուրաներ միայն Ճապոնիայում չեն, այլև՝ Վաշինգտոնում, որոնք, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են։

«Կասկադը Երևանի սիրտն է, և Երևանի սրտում, կարծում եմ, բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն։ Բայց թե ինչով պետք է փոխարինվեն, կարծում եմ, սա հենց էն հարցերից է, որը պետք է դրվաի հանրային քննարկման, որովհետև մենա գալիս 50-100 տարվա համար նախանշում ենք, թե ինչ տեսք է ունենալու Կասկադդը և էդտեղ, կարծում եմ, պետք է երևանցիների կարծիքը հաշվի առնենք։

Կարծում եմ նաև՝ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենի է, ծաղկելը ստանալ և միրգը չստանալ, վստահաբար մենք էլ կարող ենք նույնն անել ծիրանենու հետ և խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Երևան քաղաքում մոտ 200 հազար ծառ պետք է տնկենք մոտ 7-8 տարվա ընթացքում, և դա նշանակում է, որ անընդհատ չպիտի գնենք ծառեր, պիտի ունենանք տնկարաններ, պիտի աշխատենք տնկիների վրա, որոնք պետք է դառնան Երևանի կանաչ դեմքը»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան