Ներքին 8 ամիս առաջ - 17:17 29-09-2025

Խաղաղության օրակարգ գոյություն չունի․ Փաշինյանը ՄԱԿ-ում նվնվում էր

«Իրականում, ինքն (Փաշինյանը-խմբ․) ուղղակի գնացել էր նվնվալու։ Եթե նա իսկապես վատ զգար, չէր հասցնի երկիրը այս վիճակի։ Փաշինյանն այնքան է կրկնել, որ խաղաղության օրակարգ է բերել, որ հիմա փորձում է իր լսարանին ցույց տալ՝ իբր ինքը դեմ է Ալիևի նման հայտարարություններին»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը զգայուն արձագանքում կապիտուլյացիայի մասին հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում հերթական անգամ ընդգծել էր, որ իր երկրին հաջողվել է Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկել, իսկ Նիկոլ Փաշինյանը չէր համաձայնել իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ հետ։ «Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Դա մեզ չի շեղի»,- ասել էր նա։

Մադաթյանը շեշտում է՝ խաղաղության օրակարգը լուրջ չէ, ավելին՝ այն իրականում գոյություն չունի. «Դա չենք ասում միայն մենք, այլ հենց Ալիևն է փաստում, Թրամփն է փաստում։ Փաշինյանի հռչակած խաղաղության օրակարգը պարզապես չկա»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Ադրբեջանում ԱՊՀ խաղերի բացման ժամանակ բեմում ցուցադրված երկաթյա բռունցքի (Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը-խմբ․) խորհրդանշական պատկերին։ Oragir.News-ի հարցին՝ դա ուժի՞ սպառնալիք է, թե՞ ատելության դրսևորում, հոգեբանը պատասխանեց, որ հնարավոր չէ հարցին միանշանակ պատասխանել․

«Եկեք հասկանանք՝ հաղթող կողմը բնականաբար կցանկանա ուժ ցուցադրել։ Ինձ համար դա իհարկե տհաճ է, բայց հիմնական խնդիրը ոչ թե բռունցքի ցուցադրումն է, այլ այն, որ մենք չպիտի հասնեինք էս օրվան, կամ մնանք էս օրվա մեջ, որ մի հատ էլ նվնվանք ու լացենք, որ Ադրբեջանը բռունցք է ցուցադրում: Բայց հիմնական խնդիրը ոչ թե բռունցքի ցուցադրումն է, այլ այն, որ մեր իշխանությունը թույլ է տալիս նման իրավիճակների ձևավորում։ Ավելին՝ իշխանությունն այդ ամենը, ինչ անում է Ադրբեջանը, փորձում է ներկայացնել որպես կոնստրուկտիվ գործընթաց։ Գոռում է, որ մենք եկել ենք ազատության օրակարգի, այնինչ ազատության օրակարգի հոտ չի գալիս ոչ մի տեղ, բացի իր թիմի ախմախ-ախմախ խոսալուց: Իրականում՝ ոչ մի խաղաղության օրակարգ գոյություն չունի։ Բոլոր խոսքերը դրա մասին դատարկ հռետորաբանություն են»։

Հոգեբանի խոսքով՝ կարևոր չէ քննարկել, թե ինչ է անում Ադրբեջանը, այլ պետք է ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի իշխանությունների վրա։ «Ադրբեջանը մի անգամ չէ, որ ցույց է տվել, որ ինքը գալանտ չի պահելու իրեն, հաղթողի կարգավիճակով չի պահելու, չի փորձելու, ավելի գալանտ լինել: Բայց խնդիրն Ադրբեջանի պահվածքը չէ, այլ այն, որ մեր իշխանությունն է դա ընդունում և փորձում դրական ներկայացնել։ Սա է հիմնական վտանգը»,- ընդգծում է հոգեբանը։

Միհրդատ Մադաթյանը հավելեց, որ այսօր կարևոր է ոչ թե արտաքին դրսևորումները քննարկելը, այլ հասկանալը, որ Հայաստանի ներսում չկա հստակ օրակարգ, և իշխանության գործողությունները չեն բերում իրական արդյունք։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան