Ուղիղ եթեր
Ներքին Հարցում 1 տարի առաջ - 15:00 29-09-2025

Փաշինյանը թուրք է, ով մեր Հայաստանը քիչ-քիչ կործանում է․ հարցում՝ Ալավերդիում

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ այս երկխոսությունը տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։ Փաշինյանի խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումները պարբերական բնույթ են կրում և վստահության շարունակական աճի մակարդակ կա։

Oragir.News-ն այսօր շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց հետևյալ հարցն ուղղել․ «Փաշինյանն ասում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև աննախադեպ դրական երկխոսություն է հաստատվել։ Այս փաստը ձեզ ոգևորո՞ւմ է»։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց որ բոլորովին ոգևորված չէ:

«Ես չեմ հավատում մեր դարավոր թշնամու հետ բարեկամությանը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց․ «Փաշինյանը թուրք է, ով մեր Հայաստանը քիչ-քիչ կործանում է»։

«Թուրքիան Հայաստանի համար մեկ թշնամին ա»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ նկատեց՝ այս փաստից ոգևորված չէ՝ շեշտելով, որ դարերով եկած թշնամությունը գրչի մի հարվածով չի մոռացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է