Ներքին 9 ամիս առաջ - 13:52 29-09-2025

Անhետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում

Այս պահին ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ ՊՆ-ից առաջարկեցին հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները համաձայն չեղան․ «Ստորաբար խաբեցին մեզ, ասել էին՝ կգաք, ձեզ կընդունեն։ Հիմա խաբեցին, իրենց խոսքի տերը չեղան»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ Արման Սարգսյանին հարց չունեն տալու։ Գրում է mamul.am-ը։

Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։

«Մինչև մեր վերջին շունչը պայքարելու ենք, պիտի իմանան, որ քնած չենք, ամեն օր պրպտում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից