Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:09 29-09-2025

Գլխավոր դատախազը Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է համաժողովի

««Ճախրուկներից» հետևյալն եմ սովորել. եթե խոստացել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ եթե լինեն տարբեր խոչընդոտներ». Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովին և խոսել ներառականության, «Ճախրուկների» հետ տարիներ առաջ ձեռք բերած բարեկամության, խոստումները պահելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում են դատախազությունից։

«Ես այսօր այստեղ նստած եմ որպես մարդ, ով տարիներ առաջ երջանիկ հնարավորություն է ունեցել գալ Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ծանոթանալ այսօր մեզ իրենց արվեստով հիացնող սաների, նրանց ուսուցիչների հետ: Մի կարևոր դաս ու փորձառություն ունեմ, որ «Ճախրուկներն» ինձ 2019 թվականին սովորեցրին: Սոֆիան, ով այսօր ելույթ էր ունենում, ինչ հարցրեց. «Ե՞րբ ես նորից գալու»: Մենք սովոր ենք բալիկներին անպատասխանատու ասել՝ վաղը ու չգալ: Եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ, եթե լինեն խոչընդոտող տարբեր հանգամանքներ, դու պետք է գաս, որովհետև քեզ սպասում են: Այդ պատճառով է, որ այսօր, չնայած ի պաշտոնե ունեցած բազմաթիվ մարտահրավերների, մասնակցում եմ այս համաժողովին»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում