Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 22:35 28-09-2025

Ադրբեջանը հայերին ստորացնելու համար ԱՊՀ֊2025 խաղերի բացման ժամանակ բեմում է դրել «երկաթյա բռունցքը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանը Գյանջայում ԱՊՀ֊2025 խաղերի բացման ժամանակ ստորացրել է Հայաստանին։

Մինչ որոշ հակահայ թրքասերներ ժողովրդին խաբում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հեքիաթներով, Բաքուն բացահայտ ցույց է տալիս իր ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ...

Գյանջայում ԱՊՀ֊2025 խաղերի բացման ժանանակ կազմակերպիչները Հայաստանին և հայերին ստորացնելու նպատակով բեմում են դրել 44֊օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի սիմվոլ «երկաթյա բռունցքը»... Ալիևը բազմիցս է հայտնել, որ «այդ բռունցքով նա կոտրել է թշնամու` հայերի ողնաշարը և գլուխը»...

Դե հաղորդավարի` հայերին թշնամի անվանելու մասին էլ չխոսեմ...

Հատուկ ուշադրության է արժանի այդ բռունցքի հայտվելու ժամանակ ազերի հանդիսատեսի «ոռնոցը», որը ապացույց է, որ Ալիևից բացի նույն ազերիներն էլ են ատում հայերին...

Ու սրանց հետ կապիտուլյանտ ոչնչությունը խաղաղություն է իբր հաստատում...

Ի դեպ, ԱՊՀ երկրներին ոչ ոք իրավունք չունի մեղադրել, քանի որ Գյանջայի ԱՊՀ֊2025 խաղերի անցկացման վայրի թեկնածությանը կողմ է քվեարկել Հայաստանը, որի ղեկավարը շատ լավ գիտեր, թե Բաքուն ինչ նպատակներով է այն նաև օգտագործելու...

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում