copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 16:31 16-07-2024

Փարիզի օլիմպիական խաղերի բացման ժամանակ ՀՀ դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերում: Գրում է ArmSport.am-ը։

ՕԽ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանն Օլիմպիական խաղերում կունենա 15 ներկայացուցիչ: Գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի ՕԽ խաղերին: