Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 28-09-2025

ՊարArt․ Պարը դարձել էր Հայաստանը ներկայացնելու լեզուն․ Սրբուհի Բաբայան

Oragir.News-ի «ՊարArt» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ ԵՊՊՔ-ի վաստակաշատ պարուսույց, Երևանի քաղաքապետարանի մշակույթի պատվավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության և Համո Սահյանի անվան ոսկե մեդալակիր, Մովսես Խորենացի մեդալակիր Սրբուհի Բաբայանն է:

Բաբայանը տարիներ շարունակ կապված է հայ պարի հետ։ Նրա կյանքի ուղին լի է եղել արվեստով, նվիրումով ու սիրով դեպի բեմը։ Նա ոչ միայն թողել է իր խոր հետքը Պարի Պետական անսամբլում, այլև այդ փորձն ու սերը կարողանում է փոխանցել սերունդներին:

Սրբուհի Բաբայանը պատմեց պարարվեստում իր առաջին քայլերի մասին, որն սկսել է դասական բաժնում՝ աստղային դասարանում սովորելով անվանի արվեստագետների մոտ, ինչպիսիք էին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը, Վիկտոր Բորիսովը և այլք: Կյանքի և ճակատագրի բերմամբ նա չի շարունակել իր կարիերան դասական պարով, և ընտրել է հայկական պարը՝ իր ամուսնու հետ, որի հետ էլ հաճախել է պարի պետական անսամբլ:

Նա նշեց, որ Վանուշ Խանամիրյանը շատ մեծ ջերմությամբ է իրենց ընդունել անսամբլում և նույնիսկ առաջին հենց պահից Բաբայանին մենապար է վստահվել. «Ես հայտնվեցի պարի պետական անսամբլում, այնտեղ արդեն կային կայացած պարուհիներ: Այդ ասպարեզն ինձ այդքան էլ ծանոթ չէր, քանի որ ես դասական բաժինն էի ավարտել, բայց սիրեցի այն շատ, և 37 տարի եղա բեմում՝ որպես մենապարուհի»:

Oragir.News-ի հյուրը հիշեց անսամբլի հիշարժան դրվագներից, շրջագայություններից, թե որքան սիրով ու կարոտով էին հայությունը օտարության մեջ սպասում պարի պետական անսամբլին:

Բաբայանը երկար տարիներ է, ինչ դասավանդում է ԵՊՊՔ-ում, իր փորձն ու գիտելիքները փոխանցել է բազում սերունդների: Քննարկեցինք նաև, թե ինչպես է սերունդը տարեցտարի փոխվում, դառնում ավելի անտարբեր, մինչդեռ ժամանակին պարը համարվում էր Հայաստանը ներկայացնող լեզուն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների