Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:50 26-09-2025

«Ա˜խ, երանի չծնվեի». հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Վարպետը» խորագրով հուշ-ցերեկույթը։

Միջոցառումն կազմակերպել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Գյումրիի գրասենյակը։
Միջոցառման ընթացքում հնչել են Իսահակյանի բանաստեղծություններն, նրա այն ստեղծագործությունները, որոնք ժողովուրդը երգեր է դարձրել։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` անդրադարձ է կատարվել նաև Ավետիք Իսահակյանի ստեղծագործական գործունեությանը։

Գյումրիում Իսահակյանի 150-ամյակին նվիրված բուն միջոցառման աշխատանքները տարեսկզբից են սկսվել.տարին հոբելյանական է, Իսահակյանի տոնին պատրաստվում են Ավետիք Իսահակյանին վայել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի