Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:00 25-09-2025

Արցախը Նիկոլն ա վաճառել․ նրա վերջը լավ չի լինելու․ Ալբերտ Բազեյան

Oragir.News-ը Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանին խնդրել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը, որով նախկին նախագահներին հանդիմանում է 18 տարեկան զինվորին Արցախ ուղարկելու համար։

«Ուրեմն, Փաշինյանը 2019 թվին գնաց Արցախ և հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եթե Արցախը Հայաստան է և վերջ, ուրեմն հայկական զինված ուժերը, մեր զինվորները կարող էին ծառայել Արցախում, Արցախն Ադրբեջան չէր։ Դա մեկ։ Երկրորդը, եթե համեմատություն անենք, ապա ի՞նչ գործ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերը տարբեր երկրներում, կամ Թուրքիայի զորքերը Սիրիայում։ Այնպես որ, Փաշինյանը ղալաթ է արել, որ նման հայտարարություն է արել։ Փաշինյանը լավ չի վերջացնելու, մենք կտեսնենք էդ վերջը»,- նշեց Բազեյանը։

Անդրադառնալով վտանգներին, նա ասաց. «Նման մոտեցման մեջ տեսնում ենք վտանգ, որ ինքը մեզ համարում է, այսպես ասած՝ ագրեսոր, իբր՝ մտել ենք ուրիշի տարածք, Ադրբեջանի տարածք, մեր զորքերն, իբր՝ ագրեսիայի են ենթարկել, և բռնակցել են Արցախը Հայաստանին։ Ագրեսորն Ադրբեջանն է»։

Բազեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, որպես հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, 44 օրյա պատերազմում Հայաստանի պարտության ամենամեծ պատասխանատուն է։

Այն հարցին, թե փաստացի չի՞ ստացվում, որ օրերից մի օր կարող են քրեական գործեր հարուցվել Արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր զինծառայողների դեմ, Բազեյանը պատասխանեց.

«Ինձ վրա քրեական գործ հարուցված կա, քրեական գործը կարճված չէ։ Ես 6 ամիս եղել եմ կալանավայրում, 6 ամիս էլ տնային կալանքի մեջ, բայց ճանապարհից կես մետր, անգամ կես մետր հետ չեմ կանգնելու։ Իմ գործընկերների, գաղափարակից, զինակից ընկերների հետ մենք նիկոլական իշխանության վերջը տեսնելու ենք»:

Բազեյանը նաև ընդգծեց. «Էսպես արդեն գործեր ունեն զինծառայողների, պահեստազորի զինվորականների դեմ, սրբազանների դեմ շատ գործեր են շինել, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ, բազմաթիվ՝ մի քանի տասնյակ մարդ ապօրինաբար, Նիկոլի հրահանգով կալանավորված են։ Նիկոլը իրեն դրել է Հիտլերի տեղը։ Նիկոլն ասում է՝ Հայաստանում կարո՞ղ է լինել դատավոր, որ իմ ասածը չանի։ Դա Սահմանադրության խախտում է։ Ինքն իրեն դրել է բռնապետի տեղ, ինքը լավ չի վերջացնելու։ Նիկոլը դավաճան է, ուրիշ գնահատական չեմ տալիս, ինքը վաճառել է Արցախը»:

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն