Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը:
«Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի մեղավորը եղե է «Opel»-ի վարորդը, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ, սակայն նա չի ընդունում իր մեղավորությունը:
Մինչև պարեկների ժամանումը՝ «Mercedes»-ի վարորդի ընկերները ժամանում են դեպքի վայր ու ավտոմեքենայի վրայից հանում են հետևի համարանիշները, պատճառաբանելով, թե ուզում են մեքենան սարքել ու վաճառել, համարները պետք չի երևա, որ մարդիկ չիմանան, որ ավտոմեքենան «խփած է»:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: