Ներքին 9 ամիս առաջ - 14:38 25-09-2025

Թուրք ջրասուզորդները նամազ են արել ջրի տակ

Թուրքիայի Մուղլա նահանգում գտնվող Սարըյարլար գյուղում, որն ափամերձ է Էգեյան ծովին, հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Սաքարյա Սերդիվան ստորջրյա խմբի ջրասուզորդները, սուզվել են Էգեյան ծովի ջրերի մեջ և ստորջրյա նամազ արել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նամազը նշանակում է պարտադիր աղոթք իսլամական կրոնում։ Մուսուլմաններն այն անում են օրական 5 անգամ՝ որպես Ալլահին երկրպագելու և հոգևոր մաքրություն ստանալու եղանակ:

Ջրասուզորդների նամազի տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։ Խմբի անդամները նշել են, որ իրենց այդ ակցիայի նպատակն է ցույց տալ այն գաղափարը, որ բոլոր պայմաններում էլ հնարավոր է նամազ անել։

Ըստ նրանց՝ նամազ չանելու համար չկա որևէ արդարացում, այն պիտի արվի թե՛ ջրում և թե՛ ցամաքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից