Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:56 24-09-2025

Նախաքննությունը չսկսված՝ Փաշինյանը կարծիք է հայտնում. սա կարող է ուղղորդում ընկալվել. փաստաբան

Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ և 1 վիրավոր. զոհերից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Մերձավանում տեղի ունեցած սպանությունից ժամեր անց` Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»։

Փաշինյանի այս գրառումը տարակուսանք է առաջացրել փաստաբանների մոտ։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում շեշտել է, որ նախաքննությունը չսկսված՝ Փաշինյանը կարծիք է հայտնում. սա կարող է որպես ուղղորդում ընկալվել։

«Եթե գործի քննությունը դեռևս չսկսված երկրի ղեկավարը տեսակետ է հայտնում, թե ինչպես պետք է քննվի գործը, սա արդեն վարույթի արդարացիության հետ կապված լրջագույն կասկածներ է առաջացնում։ Եթե նա կարծիք է հայտնում, դեռ նախաքննությունը չսկսված, ապա դա կարող է ընկալվել որպես ուղղորդում, թե ինչպիսի ցանկալի ընթացք և արդյունք է ուզում, դա չի կարելի»,-ասում է Արամայիս Հայրապետյանը։

Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում զգալիորեն աճել են հանցագործությունների թիվը` ծեծկռտուք, դանակահարություն, կրակոցներ.այս ամենը դարձել է օրվա լրահոսի անբաժան մասը։

«Բա ի՞նչ եք ուզում, ոստիկանները բանուգործերը թողած զբաղված են քաղաքական պատվերներ կատարելով, ժամանակ չունեն իրական հանցագործությունների դեմ պայքարել։ Իրավապահ մարմինների ամբողջ ռեսուրսը լրիվ ուրիշ նպատակների համար է ներդրված»,- ասում է փաստաբանը։

Հայրապետյանի խոսքով` իշխանության կողմից ներկայացվող ցանկացած բարեփոխում սովորական սուտ է։

«Ոչ միայն բարեփոխում չկա, այլ նույնիսկ մոտ չէ բարեփոխմանը։ Ես աչքիս տեսածին եմ հավատում, ոչ թե էկրաններից խոսացողներին։ Ես ամեն օր դատարաններում եմ, ՔԿ-ներում, ոստիկանությունում և ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են նահանջում դատարանների անկախությունը, ուժային կառույցների բարեխղճությունը, օրինականությունը։ Եթե ես ամեն օր այդ ամենը տեսնում եմ, ես իրենց ասածին հավատա՞մ։ Ինչ դատական անկախության մասին է խոսքը, եթե իսկապես անկախ լինեին, ապա իրենց ուղարկվող գործերի 90%-ը պետք է մի կողմ նետեին։ Չգիտեմ ով ինչ կասի, ես իմ տեսածին եմ հավատում»,-շարունակում է Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանը, խոսելով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին, ասում է. «Որևէ գնահատական չեմ կարող տալ, ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց։ Եթե իրավապահ մարմինները իրենց տեղում չեն, որ նման բան է եղել, բայց եթե արդեն եղել է, ապա գործի բացահայտումից կերևա՝ այդ մարմինները աշխատում են, թե ոչ»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»