Ներքին Միտք 8 ամիս առաջ - 00:09 24-09-2025

Թրամփը հասկանում է «բաց սահմանների» սպառնալիքները, իսկ փաշինյանականները սպասում են հայ ժողովրդի թշնամիների հետ «բաց սահմաններ» ունենալուն

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 8-ին անպատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»։

Նախ, այդ «մենքը» բոլորովին էլ մենք՝ հայերս, չենք։ Ռուբինյանի «մենք»-ը փաշինյանական-ՔՊ-ական կոլաբորացիոնիստներն են։ Թուրքերի թելադրանքով նախատեսվում է Հայաստան ներմուծել հարյուր հազարավոր թուրքեր, քրդեր, արաբներ, հնդիկներ, պակիստանցիներ, ույղուրներ և այլազգի ու այլակրոն տարատեսակ խմբեր՝ ինչը 2-3 տարվա ընթացքում կարող է հայերի ներկայիս մոտ 95-տոկոսանոց գերակշիռ թվաքանակը հասցնել ոչ ավելի, քան 50 տոկոսի։ ՀՀ ազգային անվտանգության վերջին գրավականը՝ հայկական բնիկ տարրի մեծամասնությունը վերանալու է։

Այսինքն՝ Հայաստանը ոչնչանալու է ժողովրդագրական ներխուժմամբ, որը, ի տարբերություն ռազմականի, տեղի է ունենալու անաղմուկ, անարյուն, բայց անշրջելի հետևանքով՝ մեր հայրենիքի ազգաբնակչության էթնոկրոնական կազմի վերաձևմամբ և բնիկ հայ ժողովրդի քաղաքական ստրկացմամբ ու հետագա արտաքսմամբ սեփական երկրից։

Ցավոք, մեզանում շատ վատ են պատկերացնում «բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները։ «Ընդդիմադիր» քաղաքական կուսակցությունները ծպտուն չեն հանում այս մասին, իսկ հասարակ մարդիկ էլ զբաղված են իրենց առօրյայով։

Բայց կան նաև առաջնորդներ, ովքեր այս խնդիրն արդեն բարձրաձայնում են ամենաբարձր ամբիոններից։ Այսպես, ի տարբերություն եվրոպական առաջնորդների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, խստագույնս քննադատել է «բաց սահմանների» աղետալի գաղափարը։ Նա, դիմելով առաջին հերթին Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին, հայտարարել է, որ ժամանակն է վերջ տալու «բաց սահմանների ձախողված փորձին», «ձեր երկրները դժոխք են գլորվում» (Trump tells the assembly members it's time to end the ''failed experiment of open borders''. He says ''your countries are going to hell''.)։

Թրրամփը բերել է նաև Եվրոպայում այլազգիների ներխուժման արդյունքում ստեղծված հանցածին միջավայրի մասին որոշ տվյալներ. Գերմանիայի բանտերում գրեթե 50%-ը օտարերկրացիներ են, Ավստրիայում՝ 53%-ը, Հունաստանում՝ 54%-ը, իսկ «գեղեցիկ Շվեյցարիայում»՝ 72%-ը։
Թրամփի հետ համաձայն են Եվրոպայի ընդդիմադիր քաղաքական ուժերը և բնակչության մեծամասնությունը։

Ուրեմն, ինչպե՞ս է պատահում, որ ԱՄՆ պես հզորագույն պետության ղեկավարը հասկանում է «բաց սահմանների» սպառնալիքները և փորձում է ամեն կերպ ապահովել իր երկիրն օտարազգի զանգվածներից՝ նրանց մի մասին անգամ բռնի արտաքսելով, իսկ փաշինյանականները ակնդետ սպասում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» ունենալուն ու երկիրը նաև ժողովրդագրական առումով ապահայացնելուն։

Փաշինյանն ու նրա թիմակիցները բաց աչքերով տանում են Հայաստանը դեպի կործանում։ Իսկ դիմադրությունն ուշանում է և ուշանում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան