Սպորտ 9 ամիս առաջ - 22:43 23-09-2025

Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը հաղթել է Երևանում կայացած համալսարանական շախմատի Եվրոպայի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմում խաղում էին հայտնի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի թիմը։ Երրորդ տեղում են Երևանի պետական համալսարանի շախմատիստները»,- ասված է հայտարարությունում։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչները հաղթել են նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հունգարիայի սպորտային գիտությունների համալսարանի, իսկ երրորդը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շախմատիստուհիները։

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը նաև շախմատի Եվրոպայի առաջնության կայծակնային ձևաչափում է ոսկի նվաճել։ Երկրորդ տեղը կրկին զբաղեցրել են Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի շախմատիստները, իսկ երրորդը՝ թուրքական «Օզյեգին» համալսարանի ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից