Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:24 23-09-2025

ԲՏԱ նախարարը Բուլղարիայի փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտում ձևավորված համագործակցության խորացմանը։

Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը, իրականացվող բարեփոխումները և կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեխնոլոգիական ներուժի զարգացմանը, անդրադարձել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, «Սևան Ստարտափ Սամմիթին»։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Կառավարության կողմից իրականացվող ինժեներական կրթական ծրագրերով ոլորտում արձանագրված առաջընթացը։

Փոխվարչապետ Զաֆիրովն էլ, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը։

Նա կիսվել է Հայաստան իր այցի տպավորություններով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների արդյունքները և Թումո կատարած այցելությունը՝ որպես Հայաստանի նորարարական ներուժի և տեխնոլոգիական սերնդի ձևավորման ուղղությամբ իրականացվող ռազմավարական քայլերի վառ օրինակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, կանաչ տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով գործընկերության խորացումը։ Քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի