Ներքին 1 տարի առաջ - 23:35 22-09-2025

ՀՀ-ում կիբեռանվտանգային միջավայրի խոցելիությունը ստիպել է մեզ արագ քայլեր ձեռնարկել. Մխիթար Հայրապետյան

Այսօր Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Իմ խոսքում նշել եմ, որ հատկապես վերջին տարիներին կիբեռհարձակումների մտահոգիչ աճն ու ՀՀ-ում կիբեռանվտանգային միջավայրի խոցելիությունը ստիպել են մեզ արագ քայլեր ձեռնարկել` մշակելով և ԱԺ-ին ներկայացնելով օրենքների նախագծերի այս փաթեթները։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում մեջբերում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Խոսելով կարգավորման նպատակից՝ ընդգծել եմ, որ այն ուղղված է ՀՀ-ում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում անվտանգ միջավայր ապահովելուն։

Անդրադարձ եմ կատարել նոր ինքնավար մարմնի` Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ստեղծմանն՝ ընդգծելով, որ այն ոչ միայն պատասխանատու է լինելու պետական համակարգի քաղաքացիական հատվածի կիբեռանվտանգության համար, այլև աջակցող գործառույթ է իրականացնելու մասնավոր ոլորտի համար՝ կիբեռմիջադեպերի հետևանքները համատեղ ջանքերով վերացնելու նպատակով:

Այս օրենսդրական փաթեթը բերում է թվային նոր ճարտարապետություն` հիմնված պաշտպանված տվյալների շտեմարանների և տվյալների գրագետ կառավարման վրա, ինչը կնվազեցնի կիբեռհարձակումների ռիսկը և կապահովի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս` նշել եմ, որ այս նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար և ուղղված է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի կառավարմանը, տնտեսական և ներդրումային միջավայրի բարելավմանն ու կիբեռանվտանգության ոլոտում նոր էկոհամակարգի ձևավորմանը»,- նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում