Ներքին 1 տարի առաջ - 16:07 22-09-2025

Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար

«Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 %-ին բաց էինք թողնում և խոսքը գնում էր շուրջ 3000 երեխայի մասին»,- «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։

Վերջինս պատասխանեց լսումներին մասնակցող Հայկ Հարությունյանի հարցին, թե ինչու է ԿԳՄՍ-ն որոշել որ երեխան պետք է սովորի այն դասարանում,որին համապատասխանում է առաջին անգամ դպրոց գնալու ժամանակ և բազմաթիվ են դեպքերը, որ երեխաները 7 տարեկանում են գնացել դպորց և՝ միանգամից երկրորդ դասարան։

Հիշեցնելով որ երեխային 6 տարեկանում դպրոց չտանելու դեպքում ծնողի համար սահմանված է 30 հազ դրամ վարչական տույժ՝ հարությունյանը հիշեցրեց,որ տույժի ենթարկված ծնողների վերաբերյալ իր հարցումներին ԿԳՄՍ-ն վիճակագրություն չի ներկայացրել։

Սվաջյանն ասաց, որ խնամակալության հոգաբարձության մարմինն է երեխայի կրթուրթյան իրավունքի պաշտպանության իրավասու մարմինը, այդ պատճառով էլ ԿԳՄՍ-ն չի տիրապետում վարչական պատասխանատվության ենթարկված ծնողների թվին։

«Երեխայի լավագուն շահը և կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին կհամապատասխանի դպրոց ընդունվելու պահին»,- ասաց փոխնախարարը՝ պնդելով որ այդ կարգավորմանն են եկել ուսումնասիրությունների և փորձագիտական եզրակացության հիման վրա։

«Ինչքան էլ տույժի մասին իրազեկել ենք, եղել են ծնողներ որոնք լուրջ չեն մոտեցել այդ հորդորներին»,-ասաց փոխնախարարը։

Նա վստահեցրեց, որ այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից և ժամանակին հաճախել են առաջին դասարան։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար որոշում է կայացվել թույլ տալ, որ նրանք 7 տարեկանում էլ հաճախեն առաջին դասարան և նման երեխաներն արդեն այցելում են առաջին դասարան։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում