Ըստ էության Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:30 21-09-2025

Ըստ էության. Անկախությանը զուգահեռ կորցնում ենք մեր արժանապատվությունը. քանի կզես, ավելի են կզացնելու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին։

Նրա հետ խոսել ենք Անկախության 34-րդ տարեդարձի, 34 տարում Անկախության ձեռքբերումների` իրավական պետության, ազգային ինքնորոշման տեսանկյունից, Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացնելու իշխանության մտադրության, Արարատ լեռան պատկերը սահմանահատման կնիքի վրայից հանելու, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության, հայ-թուրքական հարաբերությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Մանուկյանի խոսքով` Անկախությունը ձեռք է բերվել դժվարին պայմաններում, սակայն հիմա դա չի արժևորվում։ «Մենք չենք սիրուլ Անկախությունը։ Վերջին 3 իշխանությունների օրոք ոչ մի գիրք չի տպագրվել, ոչ մի ֆիլմ չի նկարահանվել Անկախության մասին։

Վերջին տարիներին նկարահանված Անկախության ֆիլմերը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ արգելվել են»,- ասաց նա։

Անրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, Մանուկյանը նկատեց. «Կարդացեք այդ հայեցակարգը և կտեսնեք, որ դա ամբողջությամբ գրված է Ադրբեջանի համար։ Սովետի, Ստալինի, Հյուսիսային Կորեայի գործունեության ժամանակ այսպիսի գրաքննության հայտ չի ներկայացվել, ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է»։

Ըստ Մանուկյանի` սա պետությունն ապամոնտաժելու ծրագիր է։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին