Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 14:39 21-09-2025

Այսօր մեր առջև կանգնած է մեծագույն ընտրություն՝ պահել ու ամրապնդել մեր անկախությունը, թե թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի թուրքացում. Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մենք նշում ենք մեր անկախության 34-ամյակը։

Անկախությունը միայն տոն չէ․ այն ամենօրյա պայքար է և ամենօրյա ընտրություն։

Հատկապես այս օրերին՝ առավել քան երբևէ, կարևոր է հստակ կանգնել մեր անկախության կողքին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով փոխում են մեր երկրի քարտեզը, տարածքը, Սահմանադրությունը՝ անտեսելով Հայաստանի ու հայ ժողովրդի շահը։ Այս ամենի մեջ մենք շատ հաճախ ականատես ենք դառնում անկախության ուրացման հենց երկրի ներսից։

Բայց անկախությունը չի կարող ուրացվել, երբ ժողովուրդը կանգնած է իր արժեքների, իր իրավունքների ու իր հայրենիքի կողքին։

Անկախությունը չի պահվում իշխանական պաշտոններով, այն պահվում է ժողովրդի կամքով։ Այն պահում ենք մենք, երբ մերժում ենք պարտադրված լուծումները, երբ պայքարում ենք մեր ինքնության և ապագայի համար։

Այսօր մեր առջև կանգնած է մեծագույն ընտրություն՝ պահել ու ամրապնդել մեր անկախությունը, թե թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի թուրքացում։ Իսկ ընտրությունն ակնհայտ է, որովհետև Հայաստանը մենք ենք, Հայաստանը մեզանից յուրաքանչյուրն է։

Մենք պետք է լինենք ուժեղ ու միասնական, զգոն և պայքարի պատրաստ։ Չպետք է հանձնվենք, չպետք է վախենանք և չպետք է կրկնենք անցյալի սխալները։

Անկախությունը մեր ձեռքերում է։ Այն պետք է պաշտպանենք ամեն օր՝ հանուն մեր հողի, մեր լեզվի, մեր պատմության, մեր տեսակի ու ինքնության, հայ լինելու մեր իրավունքի ու պատվի, և ի վերջո՝ հանուն մեր ապագայի»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան