Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:07 20-09-2025

Ց տեսություն. Հասարակության ճաքերն ու հայաստանյան պառակտված իրականությունը

Թերևս ցանկացած ողջամիտ մարդ տեսնում ու հասկանում է, որ մեր հասարակությունն այսօր ծանր հիվանդ է, իսկ սոցիալ–քաղաքական ինստիտուտները, նախևառաջ՝ էլիտաները (առաջին հերթին՝ կառավարող էլիտան), որոնք պետք է տային էպիկրիզ ու բուժեին, անում են հակառակը՝ ավելի են խորացնում հիվանդությունները։

Ողջամիտ մարդը նաև հասկանում է, որ սա արդեն ունեցել և դեռ ունենալու է անդառնալի հետևանքներ:

Քաղաքական բևեռացումն սկսել է 2018-ի իշխանափոխությունից հետո։ Բևեռացումը դրսևորվում է քաղաքական ճամբարների բաժանմամբ, ճամբարների միջև անհանդուրժողական խոսքով և վարքով։ 2020–ի 44–օրյա պատերազմից հետո այդ բևեռացումը խորացավ, ու այսօր արտահայտվում է ոչ միայն քաղաքական խոսույթում՝ էլիտայի մակարդակում, այլ նաև սոցիալական շփումներում (օրինակ՝ ընտանիքի և ընկերական շրջապատի ներսում, աշխատանքային միջավայրում)։

Այսօր դրանով «ախտահարված» է չափահաս բնակչության 20-25%-ը՝ մի կողմից՝ իշխող ՔՊ–ն իր հավատարիմ հետևորդներով (միջուկ) և մյուս կողմից՝ «գործող իշխանությունները լավը չեն, բայց ․․․» սկզբունքով առաջնորդվողները (կամա–ակամա «արբանյակներ»), գործող իշխանություններին ընդդիմադիր դիրքավորվածները, նախկին նախագահների հավատարիմ հետևորդները (միջուկներ) և «նախկին իշխանությունները լավը չեն, բայց ․․․» սկզբունքով առաջնորդվողները։

Ըստորում՝ առաջին բևեռը ներքուստ ավելի համախմբված է, մինչդեռ երկրորդի «միջուկների» միջև կա որոշակի թշնամանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է