Մեքսիկացի նորարարներ Ադրիանն ու Մարտեն մշակել են շրջակա միջավայրին նարդաշնակ նոր նյութ՝ Desserto, որը պատրաստվում է նոպալ կակտուսից և ամբողջությամբ փոխարինում է կենդանական ծագման կաշին։
Այս էկոլոգիական այլընտրանքը կրկնօրինակում է ավանդական կաշվի տեսքն ու հպումը՝ առանց կենդանիներին վնասելու կամ բնությունը ծանրաբեռնելու։ Հումքը ստացվում է օրգանական կակտուսներից․ տերևները մաքրվում, մանրացվում և երեք օր արևի տակ չորացվում են, ապա վերածվում են մանր փոշու՝ ստանալով պատրաստի գործվածքի հիմքը։
Desserto-ն արդեն գրավում է միջազգային նորաձևության և դիզայնի ոլորտի ուշադրությունը՝ որպես կայուն նյութերի նոր սերնդի օրինակ։