ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է իր հեղինակած «Քաղաքացու երգից» մի հատված։
«Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը»,-գրել է վարչապետը։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու կուսակցության համաժողովը։