Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 22:44 18-09-2025

Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաօծվել է Սուրբ Աննա Մատուռը

Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաօծվել է Սուրբ Աննա Մատուռը․

«14 տարիներու երկար սպասումէ ետք, Սուրիոյ հայահոծ գիւղերէն՝ Եագուպիէի Սուրբ Աննա եկեղեցւոյ ուխտի օրուան առիթով, Կիրակի, 31 Օգոստոս 2025-ին, Աստուծոյ նախախնամութեամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար Արք. Աշգարեանի նախագահութեամբ եւ մեծաթիւ հաւատացեալներու ներկայութեամբ, կազմակերպուեցաւ ուխտագնացութիւն՝ դէպի Սուրբ Աննա մատուռ, ուր մատուցուեցաւ Սուրբ Պատարագ եւ կատարուեցաւ մատրան վերաօծումը։ Նշենք, որ մատուռը կառուցուած է 1320 թուականին։

Կազմուեցաւ փառահեղ թափօր մը, որուն մաս կազմեցին Եագուպիէյի լատին եկեղեցւոյ հոգեւոր հովիւները, Բերիոյ Հայոց Թեմին մէջ ծառայող միաբան հայրերն ու քահանայից դասը, Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղի փողերախումբը եւ լատին համայնքի սկաուտները, որոնք ծաղկեփունջերով ու ծափողջոյններով դիմաւորեցին առաջնորդ սրբազան հայրն ու իր շքախումբը։

Արդարեւ, Սուրբ Աննա մատրան ուխտի օրուան առիթով, Մակար սրբազան մատուցեց Սուրբ Պատարագ եւ կատարեց մատրան վերաօծումը։ Իր խօսքին մէջ առաջնորդ սրբազան հայրը աղօթք բարձրացուց առ Աստուած, որ Անոր նախախնամութեամբ ու օրհնութեամբ, 14 տարի ետք, հարիւրաւոր ուխտաւորներ դարձեալ համախմբուեցան այստեղ՝ մեր միասնական աղօթքները վերառաքելու եւ վերաօծումը կատարելու Սուրբ Աննա մատրան, որ 6 Փետրուար 2023-ի երկրաշարժէն ետք, վերանորոգուեցաւ ֆրանսիսքան վանականներուն կողմէ՝ որպէս արտայայտութիւն հայ ու լատին եկեղեցիներու եղբայրութեան։

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը իր հայրապետական ու հայրական օրհնութիւնն ու գնահատաքը յղեց Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ սրբազան հօր, Ազգային Իշխանութեան եւ եագուպիահայ մեր ժողովուրդի զաւակներուն, որոնք տարիներ շարունակ կառչելով իրենց ամուր հաւատքին ու անկոտրում յոյսին, վերջապէս կարողացան վերադառնալ իրենց տուները եւ վերաօծել իրենց «հոգւոյն ծննդավայր» ուխտատեղին՝ Սուրբ Աննա մատուռը։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը յայտնեց Եագուպիէյի լատին եկեղեցւոյ հոգեւորականներուն, որոնք հակառակ ամէն տեսակ դժուարութեանց, մնացին այնտեղ՝ պահպանելով ու պաշտպանելով քրիստոնէական ուխտատեղիներն ու եկեղեցիները։

Սուրբ Պատարագէն ետք, առաջնորդ սրբազան հայրը եւ լատին համայնքի հոգեւոր հովիւ հայր Լուէյ Պշարաթ, Սուրբ Աննա մատրան վերանորոգութեան ու վերաօծման առիթով, շրջափակին մէջ կատարեցին յուշաքարի մը բացման արարողութիւնը:

Նշենք, որ 30-31 Օգոստոսին, երկու օրերու վրայ տարածուած Սուրբ Աննա մատրան ուխտի օրերու եկեղեցական արարողութեանց արարողապետութիւնը վարեց Եագուպիէյի ծնունդ Ճէզիրէի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան