copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:26 18-09-2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցությունը։

Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, ինչպես նաև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։

Ձեզ գուցե հետաքրքրի