Ներքին 1 տարի առաջ - 18:25 18-09-2025

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով սեպտեմբերի 19-20-ը կլինի Հայաստանում։

Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:

Հանձնակատար Կոսն այցի շրջանակում կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Այցի ընթացքում հանձնակատարը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և Եվրոպայի երիտասարդ դեսպանների հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Մարթա Կոսը եղել է նաև Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Էկոնոմիկային նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա

Ձեզ գուցե հետաքրքրի