Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:50 18-09-2025

Հայաստանում որպես գործակա՞լ եք հանդես եկել՝ տարբեր կեղծանուններով․ Փաշինյանը սպառիչ պատասխան չտվեց

Այսօր կառավարության երթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց սպառիչ պատասխան տալ տարածվող այն խոսակցություններին՝ արդյոք ճի՞շտ է, որ ինքը Հայաստանում որպես գործակալ է հանդես եկել՝ տարբեր կեղծանուններով։

«Դրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 1991 թվականից մինչև 2018 թվականը գործել եմ։ Այդ ընթացքում իմ դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցել, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել։

Գործնականում ես 20-24 տարի ՀՀ-ում ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո, և միայն հիմա հետին թվով ցնդաբանություններ են հորինվում՝ իշխանությանը վարկաբեկելու համար։

Եթե տվյալներ լինեին, գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, պետք է դնեին սեղանին և ասեին՝ տեսեք, ժողովո՛ւրդ ջան, թե ինչ է կատարվում։ Հիմա գնացել-մտել են դիվանի տակ և այնտեղից ինչ-որ բաներ են անում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գալ։ Թույլ չի տալու, իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»,-պարզաբանեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում