Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:50 07-02-2023

Շատ կարևոր ու սպառիչ նիստ էր․ Թունյանը փակագծեր բացեց Պապիկյանի հետ փակ հանդիպումից

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում փակ նիստ է կայացել՝ բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նիստը փակ էր, որովհետև որոշ տվյալներ պետք չէ, որ հասանելի դառնան, և իր գնահատմամբ շատ օգտակար, կարևոր ու սպառիչ նիստ էր։

«Հետևելով մեր գործընկերների հարցերին, արձագանքներին և դեմքի արտահայտությանը, ես հասկացա, որ իրենց ու մեր մտահոգությունները նույնն են, որ հարցերի պատասխաններն ակնհայտ են։ Կարծում էի, որ սրանից առնվազն որոշ ժամանակ անց չեն խոսի բանակը քանդելու մասին, որովհետև հանգամանալից ներկայացվեց, թե սպառազինության, բանակի, անձնակազմի համար այս ընթացքում ինչ է արվել։ Կարծում եմ՝ որոշ տեղեկություններ անակնկալ էին մեր գործընկերների համար, բայց նիստից կես ժամ անց նորից խոսում են բանակը քանելու մասին»,- ասաց Բաբկեն Թունյանը։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում