Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 18-09-2025

Փաշինյանի մոտ հարց է առաջանում՝ այսօր ՀՀ-ում ապրող մարդիկ մշակույթ ստեղծո՞ւմ են, թե ոչ

Հայեցակարգը նախագիծը, որը ենթադրում է, որ պետական ֆինանսավորման ծրագրերը պետք է բացառվեն պատերազմի և վրեժի քարոզը, խրախուսեն տարածաշրջանում համակեցությանը։ Հարցեր էսպիսին են՝ ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու բովանդակությունը, ի՞նչ չափորոշիչներով, ինչպե՞ս է որոշվելու այդ սահմանը՝ տվյալ միտքը քարոզե՞ր, թե՞ ոչ։Եվ տարբեր շրջանակներում սա գնահատվում է որպես ցենզուրա, արդյո՞ք սա կարող է նշանակել, որ այսօր բեմադրվող մի շարք ներկայացումներ կարող են դուրս թողնվել, դուրս հանվել բեմից, և օրինակ՝ Հրաչյա Ներսիսյանի հայտնի կադրը ֆիլմի, ֆիլմում Արարատին կարոտով նայելը կարո՞ղ է համարվել թույլատրելիից դուրս։

««Կիկոսի մահ»-ի նոր հատորներ են գրվում, փաստորեն։ Հայաստանը, ինչպես եղել է, կա, կշարունակի մնալ ժողովրդավարական պետություն, և ժողովրդավարական պետության մեջ բոլորն իրենց մտքերը, կարծիքները արտահայտելու հնարավորություն կունենան, և նույնիսկ պատկերացրեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ են նայել հյուսիս, հարավ, արևելք կամ արևմուտք և տեսնել այն, ինչ-որ իրենք ուզում են տեսնել։ Մենք չենք պատրաստվում որևէ բան վերահսկել։ Խոսքը պետության քաղաքականության մասին է, կառավարության քաղաքականության մասին է, և կառավարությունը վարելու է իր քաղաքականությունը»,- այսօր կառավարության հերթական նիստից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պետական ֆինանսավորման ծրագրերում ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու բովանդակությունը, որ բացառվի պատերազմի և վրեժի քարոզը, խրախուսեն տարածաշրջանում համակեցությանը և արդյո՞ք սա կարող է նշանակել, որ այսօր բեմադրվող մի շարք ներկայացումներ կարող են դուրս հանվել բեմից, կամ օրինակ՝ Հրաչյա Ներսիսյանի հայտնի կադրը ֆիլմում, որտեղ Արարատին կարոտով են նայում, կարո՞ղ է համարվել թույլատրելիից դուրս։

«Ես ձեզ ասեմ, էդ քաղաքականությունը իրականում ունի շատ կարևոր կենսական անհրաժեշտություն, որովհետև մենք ուզում ենք, որպեսզի այսօր Հայաստանում ապրող մարդկանց մշակույթը ինքը ձևակերպվի, մշակվի և դառնա, այդ թվում, մեր մշակութային կյանքի մի մաս, որտեղ մշակույթը իրականում ապրող մարդիկ են ստեղծում, և մենք մեզ հարց ենք տալիս՝ արդյոք այսօր Հայաստանում ապրող մարդիկ իրենք մշակույթ ստեղծո՞ւմ են, թե՞ չեն ստեղծում։ Էնպիսի մշակույթ, որը կապված է իրենց առօրյայի հետ, և եթե ստեղծվում է, արդյո՞ք այդ մշակույթի մեջ կան արժանահիշատակ, արժեքավոր հատվածներ և նմուշներ»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ