Արտաքին 10 ամիս առաջ - 23:14 17-09-2025

Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի

Լոնդոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Մեծ Բրիտանիա պետական ​​այցի դեմ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ցույցը կազմակերպել է Stop Trump Coalition–ը։ Մասնակիցները հավաքվել են Պորտլենդ փլեյս փողոցում` BBC-ի գլխամասի դիմաց՝ ձեռքերում պաստառներ, որոնք դժգոհություն են արտահայտում վարչապետ Կիր Սթարմերի՝ Թրամփին երկրորդ անգամ պաշտոնական այցով հրավիրելու որոշման դեմ։

Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ ոչ մի օտարերկրյա քաղաքական առաջնորդ նման պատվի չի արժանացել։

Ցուցարարներից շատերը Պաղեստինի դրոշներ են պահում` կարգախոսներ հնչեցնելով ի աջակցություն Գազայի, և պահանջում են դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները։

Ցույցից հետո շարասյունը երթով անցել է Լոնդոնի կենտրոնական փողոցներով՝ Ռիջենթս սթրիթ, Օքսֆորդ սըրքս, Պիկադիլի սըրքս և Տրաֆալգարյան հրապարակ։ Ցուցարարները նախատեսում են երթն ավարտել խորհրդարանի հրապարակում՝ Վեստմինսթերյան պալատի առջև։

Զուգահեռ ցույց է տեղի ունենում Վինձորի ամրոցում, որտեղ Չարլզ III թագավորը հյուրընկալել է Թրամփի գլխավորած պատվիրակությանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից