Ներքին 8 ամիս առաջ - 11:23 16-09-2025

Շրջանառության մեջ է դրվում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դնում։ Դիմերես՝ Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն: Դարձերես՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է

Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28 գ

Չափը 28,0 x 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2025

Հավելենք, որ հուշադրամները, հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար: