Ներքին 1 տարի առաջ - 10:04 16-09-2025

«Երկրային դրախտի քարտեզ»-ն արդեն Սուրբ Էջմիածնում է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սիրահոժար բարերարությամբ մեծազնիվ Ռոզա Հովհաննիսյանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները “Galeria Frame” վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով:

Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից հայտնում են, որ քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել “DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus” երկհատոր աշխատության:

Քարտեզը, նորոգությունից հետո, կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրել է. «Երկա՜ր փնտրված այս քարտեզը, վերջապես, եկավ:

Տակավին դարեր առաջ թե՛ աստվածաբանական, թե՛ գիտական միտքն օտարազգի եկեղեցականաց և գիտնականների հաստատում էին, որ աստվածատունկ դրախտը՝ Եդեմը, Արևելքում է՝ Հայոց աշխարհում է, որտեղից բխում ու սկիզբ են առնում չորս գետը:

Հայաստան՝ Երկիր դրախտավայր. այս է կոչումն ու առաքելությունը մեր Սրբազան երկրի և աստվածընտրյալ Ազգի»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան