Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 13-09-2025

Ավինյանին հարց չունեմ․ ինքը ոտից գլուխ պատասխան ա էլի․ հարցում

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ վերջինս սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին, հանդես կգա ասուլիսով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երկուշաբթի տեղի կունենա Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը։ Ի՞նչ հարց կտայիք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հարցեր կտար տրանսպորտի մասին, որոշներն էլ ասացին, որ ոչ մի հարց չեն ցանկանում տալ Տիգրան Ավինյանին։

«Էդ ով ա, չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տրանսպորտի վիճակը լավ չէ։ «Կասեի, որ էս տրանսպորտի հարցը կարգավորի, մի քիչ էլ գներն էժանացնեն, համ թանկացրել են, համ վիճակը լավ չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ տրանսպորտի վճարման համար չի կարողանում օգտվել տրանսպորտից։ «Էս տրանսպորտի հարցը, չենք կարում տոմս առնենք, չեմ կարում տրանսպորտ նստեմ, ոտքով եմ ման գալիս »,- ասաց նա։

«Բացարձակ հարց չունեմ ես իրան, ոտից գլուխ պատասխան ա էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ