Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 12-09-2025

Ալավերդու ամենածանրաբեռնված փողոցի վերականգնումն ամիսներով ձգձգվելու է

Ալավերդու կենտրոնական ու ամենաբանուկ փողոցի ջրհեղեղից փլված հենապատի ու ճանապարհի վերականգնման աշխատանքներն արդեն մի քանի օր է մեկնարկել են: Երկու օր առաջ ճաքճքված ու վնասված ճանապարհն ամբողջությամբ փլվել է: Ժապավենով առանձնացվել է տարածքը, մեծ է ճանապարհի ամբողջական փլման վտանգը: Շուկայամերձ տարածքում կայանող հանրային տրանսպորտային միջոցները տարածքից արդեն տեղափոխվել են։ Բանկեր, սննդի օբյեկտներ և այս փողոցի վրա տեղակայված այլ հաստատություններ հասնելու համար վարորդները ստիպված են Զորավոր Անդրանիկ փողոցով երևեկել, որի ասֆալտի շերտը, մեղմ ասած, գոյություն չունի, ամբողջ փողոցը փոսեր են:

Oragir.News-ի հետ զրույցում՝ վարորդները, որոնք հասնելով քանված հենապատերին՝ անակնկալի են գալիս ու դժգոհելով հետադարձ կատարում, նշեցին, որ անհրաժեշտ է նախ՝ ճանապարհի փակ լինելու մասին ճանապարհային նշաններ տեղադրել։ Բացի այդ, նրանք դժգոհեցին, որ հսկայական հենապատի վերականգնման աշխատանքներում ներգրավված է ընդամենը մեկ տեխնիկական միջոց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հենապատի ու ճանապարհի վերականգնման աշխատանքները ձգձգվելու են ամիսներ շարունակ։ Մինդեռ, տեխնիկական մի քանի միջոց ներգրավելու դեպքում, հնարավոր կլինի աշխատանքներն ավելի արագ ավարտել՝ ավելի պակաս անհարմարություն պատճառելով բնակչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան