Արտաքին 1 տարի առաջ - 22:17 10-09-2025

Իսրայելը կշարունակի հարվածել Եմենի հութի ապստամբների թիրախներին. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարվածել Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների թիրախներին։

Այս մասին նշված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Անդրադառնալով Եմենի տարածքին վերջին հարվածներին՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ օրեր առաջ Իսրայելը կետային հարված էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որի հետևանքով զոհվել էին այդ երկրի արևելյան մասը վերահսկող հութիների կառավարության անդամների մեծ մասը։

Ի պատասխան՝ հութիները սեպտեմբերի 8-ին անօդաչու թռչող սարքով գրոհել էին Իսրայելի հարավում, Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանը, որտեղ մի քանի մարդ էր տուժել:

«Սակայն դա չի նվազեցնում մեր վճռականությունը, այսօր կրկին օդային հարվածներ ենք հասցրել նրանց ահաբեկչական օբյեկտներին, մեծաթիվ ահաբեկիչներով բազաներին, ինչպես նաև այլ թիրախներին։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել»,- նշել է Նեթանյահուն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում