Արտաքին 1 տարի առաջ - 23:20 22-02-2025

Կոնգոյի զինվորականները վերսկսել են մարտերն ապստամբների հետ երկրի արևելքում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը երկրի արևելքում գտնվող Հարավային Կիվու նահանգում կռվում են ապստամբների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կառավարական ուժերին հաջողվել է անօդաչու թռչող սարքի միջոցով սպանել ապստամբների առաջնորդ Միշել Ռուկունդային, սակայն նախօրեին զինված դիմակայությունը վերսկսվել է Մինեմբվե շրջանում։

Հունվարի վերջին ապստամբները գրավեցին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան ամենամեծ քաղաքը՝ Գոման, իսկ փետրվարին վերահսկողության տակ առան Հարավային Կիվու նահանգի մայրաքաղաք Բուկավուն։

Երբ Անգոլայի միջնորդական ջանքերը ձախողվեցին, ապստամբական շարժումը վերսկսեց իր հարձակումները երկրի արևելքում: Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում