Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:00 09-09-2025

ԿԳՄՍ-ի դեմ հարուցվելիք քրեական գործը հիմնված է լինելու երեք անհերքելի փաստերի վրա․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հայոց պատմության 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի խոտան ու անորակ դասագրքերի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար կարիք է առաջացել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լուսանկարվի 8-րդ և 9-րդ դասարանի դասագրքերի հետ, այնպես ինպես դա արեց Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած խայտառակ ու տխրահռչակ դասագիրքը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին գովազդելու ժամանակ:

Ակնկալում եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությունը՝ նման լուսանկարներ ապահովելու գործում:

Հիշեցնեմ, որ պատմագիտական համայնքի կողմից լայնորեն գրախոսված ու քննադատված 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի պատմության դասագրքերը կառավարության ներկա կազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գովազդում է որպես հաջող ու կիրառելի դասագրքեր, զանց առնելով բազմաթիվ հրապարակված գրախոսականներն ու քննադատական կարծիքները:
Միայն դասագրքերի պահով ԿԳՄՍ-ի դեմ հարուցվելիք քրեական գործը հիմնված է լինելու հետևյալ երեք՝ անհերքելի փաստերի վրա հիմնված մեղադրանքների վրա՝

ա. կրկնահանցագործություն՝ պետական միջոցների վատնման և հարկատուների գումարների փոշիացման դրվագով,

բ. կոռուպցիոն սխեմայի կիրառում՝ խոտան ու քննություն չբռնող դասագրքերը "Մասնակցային դպրոց" կրթական հիմնադրամի միջոցով պատրաստելու գործում

գ. որակյալ կրթություն ստանալու երեխաների սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում

Պարտադիր եմ համարում, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքի կապակցությամբ առանձին գրախոսություն պատրաստի ու հանրայնացնի նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան