Ներքին 1 տարի առաջ - 17:10 03-09-2025

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. 2025 թվականի առաջին կիսամյակ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647): Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել է (2024-ին՝ 132), որից 41-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 104), իսկ 30-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով (2024-ին՝ 28), 30-ը՝ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 36), 121-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 112), 29-ը միացվել (2024-ին՝ 37), իսկ 228-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 600):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8 մլրդ 879 մլն 329 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 213 մլն 514 հզր ՀՀ դրամը կամ 24.9%-ը, արգելանք է դրվել 968 մլն ՀՀ դրամ արժողության գույքի վրա (2024-ին՝ 4 մլրդ 608 մլն 759 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը)»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի